Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից

Written by

in

Թուրքիայում նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի մինչև 15 տարեկան երեխաների՝ սոցիալական ցանցերից օգտվելու սահմանափակումը։ Նոր կարգավորման համաձայն՝ սոցիալական ցանցերում հաշիվ բացող օգտատերերի տարիքը կստուգվի էլեկտրոնային պետծառայությունների՝ e-Devlet համակարգի միջոցով։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Պաշտոնական տեղեկագրում հրապարակված կանոնակարգի համաձայն՝ սոցիալական հարթակները չեն կարողանա ծառայություններ մատուցել 15 տարին չլրացած անչափահասներին։ Տարիքային սահմանափակմանը չհամապատասխանող օգտատերերը չեն կարողանա նոր հաշիվներ բացել։

Նոր կանոններ կգործեն նաև 15-18 տարեկան օգտատերերի համար։ Նրանց հաշիվներում առաջնահերթություն կտրվի գաղտնիության կարգավորումներին, իսկ ուղիղ հեռարձակումների և անհատականացված գովազդի նման որոշ գործառույթներ կսահմանափակվեն։

Արդեն գործող հաշիվների տարիքային ստուգման համար նախատեսվել է անցումային ժամանակահատված՝ մինչև 2027 թ. մարտի 31-ը։ Եթե պարզվի, որ օգտատերը 15 տարեկանից փոքր է, նրա գործող հաշիվը նույնպես կարող է փակվել։

Միաժամանակ օգտատերերին զգուշացրել են հնարավոր խարդախությունների մասին՝ հորդորելով չվստահել հաշվի փակման կամ տարիքը շտապ հաստատելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններին և հղումներին։ Տարիքը հաստատելու համար խորհուրդ է տրվում օգտվել միայն turkiye.gov.tr պաշտոնական կայքից կամ e-Devlet-ի պաշտոնական բջջային հավելվածից՝ չփոխանցելով անձնական տվյալներն ու գաղտնաբառերը երրորդ անձանց։

դիտվել է 9 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *