Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ նախընտրական մեր ծրագրերում ներառված են այս օրերին Գավառ համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնված բոլոր խնդիրների լուծումները․ սա առաջին հերթին նշանակում է, որ մեր թեկնածու Հրայր Իսրայելյանը լիարժեք տիրապետում է իր համայնքում առկա բոլոր խնդիրներին ու դրանց գործնական լուծումներին, ունի պատասխանատվություն և պատրաստ է գործել ի շահ սեփական համայնքի ու նրա բնակիչների բարօրրության:
Կարևոր է, որ համայնքի ապագա ղեկավարը միշտ հասանելի լինի քաղաքացիների համար, շփվի, լսի նրանց պատկերացումները և հետևողականորեն զբաղվի բարձրացված հարցերով:
Հիմա ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները`
1. Ոռոգման համակարգի վերականգնում և ջրի արդյունավետ օգտագործում
– Առաջնահերթ ոռոգման ցանցերի վերականգնում, ջրաչափում և կորուստների նվազեցում՝ մինչև 20 կմ առաջնահերթ ցանցի թիրախով։
2. Գյուղատնտեսության արդիականացում
– Գյուղտեխնիկայի հասանելիության, խորհրդատվության, պահեստավորման, տեխնոլոգիականացման և տեղում հավելյալ արժեքի ստեղծման համակարգի զարգացում՝ մինչև 500 հա ընդգրկման թիրախով։
3. Նոր աշխատատեղեր և արտադրական գոտի
Չօգտագործվող կամ թերբեռնված տարածքների տնտեսական շրջանառության մեջ ներգրավում, արտադրական նախագծերի աջակցություն և մինչև 1,200 նոր կայուն աշխատատեղի ընդլայնված ծրագրային թիրախ։
4. Երիտասարդների մասնագիտական զարգացում
Մասնագիտական կողմնորոշման, ուսուցման, պրակտիկայի և զբաղվածության կապի ստեղծում՝ ՏՏ-ի, արհեստների, սպասարկման, գյուղատնտեսական տեխնոլոգիաների և ձեռնարկատիրության ուղղություններով։
– Թիրախ՝ մինչև 3,000 մասնակցություն։
5. Զբոսաշրջության և մշակութային ժառանգության զարգացում
– Նորատուսի, Հայրավանքի և այլ մշակութային ու տեսարժան վայրերի պահպանությանը զուգահեռ՝ զբոսաշրջային երթուղիների, հյուրատների, զբոսավարների և տեղական ծառայությունների զարգացում։
– Թիրախ՝ մինչև 30 նոր կամ բարելավված հյուրատուն։
6. Ներդրումների ներգրավման համակարգ
– Պատրաստի բիզնես-նախագծերի ձևավորում, ֆինանսավորման աղբյուրների որոնում և համաֆինանսավորման մեխանիզմների զարգացում:
– Մինչև 25 պատրաստ ներդրումային նախագիծ։
7. Բարեկարգ և անվտանգ հանրային տարածքներ
– Գավառ քաղաքում և համայնքի բնակավայրերում այգիների, խաղահրապարակների, կանաչապատման, հանգստի գոտիների, լուսավորության և հանրային կահավորման զարգացում։
Ծրագրային թիրախ՝ մինչև 12 հիմնական նախագիծ։
8. Գազամատակարարման ընդլայնում
– Լճափ, Կարմիրգյուղ, Գանձակ և Ծաղկաշեն բնակավայրերում նոր գազատարի կառուցման ծրագրային ուղղություն՝ մոտ 10 կմ ընդհանուր գծով, պահանջարկի հաստատման պայմանով։
9. Խմելու ջրի համակարգերի բարելավում
– Գեղարքունիք և Լանջաղբյուր բնակավայրերում խմելու ջրի որակի, մատակարարման կայունության և հաշվառման բարելավում՝ կապտաժների, ջրառի հանգույցների և խողովակաշարերի վերականգնման միջոցով։
10. Թափանցիկ և մասնակցային համայնքային կառավարում
– Համայնքային ծրագրերի և բյուջեի վերաբերյալ հասանելի տեղեկատվություն, տարեկան հաշվետվողականություն, ծրագրերի ընթացքի հրապարակային վերահսկողություն և բնակիչների մասնակցությամբ բյուջետավորման մեխանիզմ։
Leave a Reply