«Ուժեղ Հայաստան»-ը արտահերթ ընտրությունների ակնկալիք ունի. վերջիններս արձագանքել են վարչապետի հայտարարությանը

Written by

in

ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, թե պատրաստ են արտահերթ ընտրությունների:

«Մենք պատրաստ ենք։ Միայն օրն ասեք»,- «Ֆեյսբուք»-ում շեշտադրմամբ գրառում է արել նա:

Հիշեցնենք՝ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին, ասել էր, որ ընդդիմության գործընկերներին կփորձեն համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, իսկ եթե չստացվեց, հնարավոր է՝ գնան արտահերթ ընտրությունների:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *