Ադրբեջանի հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 1 միլիարդ դոլարից ավելի

Written by

in

Ադրբեջանի խորհրդարան է ներկայացվել «2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

 

Համաձայն նախագծի՝ հաջորդ տարվա պետական բյուջեի եկամուտները կանխատեսվում են 39 միլիարդ 254 միլիոն մանաթի (մոտ 23.09 միլիարդ դոլար) չափով, իսկ ծախսերը՝ 42 միլիարդ 400 միլիոն մանաթի (մոտ 24.94 միլիարդ դոլար) չափով։

 

Հետևաբար, Ադրբեջանի հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 3 միլիարդ 146 միլիոն մանաթի (1 միլիարդ 850 միլիոն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 2.2%-ի չափով։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *