Տավուշի մարզում հայտնաբերվել է մոլորված Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

 2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:

Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:

Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով։

Ազգային անվտանգության ծառայություն

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *