Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին

Written by

in





ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին, Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում հերքել է իր առնչությունը Ուկրաինայի կողմից օգտագործվող Starlink արբանյակային կապի և դրա ռազմական նշանակության Starshield ծառայության աշխատանքի դանդաղեցմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցի տեսանյութը տարածել է Reuters գործակալությունը:

«Ես ներգրավված չեմ եղել։ Չգիտեմ՝ ով է դա արել, բայց ես ներգրավված չեմ եղել», – ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկն անձամբ է հրահանգել դանդաղեցնել ծառայությունների աշխատանքը։The Wall Street Journal-ը հոկտեմբերի 20-ին հաղորդել էր, որ Մասկը հրահանգել է դանդաղեցնել Starshield-ի աշխատանքը, որի վրա Ուկրաինան ապավինում է Ռուսաստանի հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայի՝ Starlink-ից օգտվելու հնարավորությունը կախված է դրա մայր ընկերությունից՝ SpaceX-ից, և Իլոն Մասկից, այլ ոչ թե Սպիտակ տնից։

Օրեր առաջ Մասկը հայտարարել էր, որ Starshield ծառայությունը վերահսկվում է ԱՄՆ կառավարության կողմից, և որ արագության կամ օգտագործման ցանկացած սահմանափակում որոշում է ԱՄՆ կառավարությունը:

Starlink-ը կենսական նշանակություն ունեցող գործիք է, որը Կիևին թույլ է տալիս անօդաչու թռչող սարքերն ուղղորդել դեպի ռուսական թիրախներ, ինչպես նաև պաշտպանել սեփական օդային տարածքը։




դիտվել է 50 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը


Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *