«Եվրոպական միության երկրներ ապրանք ներմուծելու համար իրենք ուզում են 5 և ավելի տարի մոնիտորինգ»,- ասուլիսում ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
Նա մանրամասնեց, որ 5 տարվա ընթացքում տեսչական մարմինը, կառավարության որոշմամբ, իրականացնում է այդ մոնիտորինգային ծրագիր. «Օրինակ, Հայաստանի տարբեր տարածքների տարբեր ձկնաբուծարաններից, նույնը մեղրի պարագայում, վերցվում էին նմուշներ, որոնք լաբորատոր փորձաքննության էին ենթարկվում, ամեն տարի հաշվետվության տեսքով տեսչական մարմնինը ԵՄ-ին ներկայացնում էր մոնիտորինգի արդյունքները։
5 տարվա պարբերականությամբ երբ տեսնում էին, որ շեղումներ չկան, համապատասխանում է իրենց պահանջներին, նույն մնացորդային նյութերի, հակաբիոտիկների հետ կապված, այդ ամենը ուսումնասիրելուց հետո, անցած տարի որոշում եղավ, որ Հայաստանից կարող են ձուկ-ձկնամթերք ներմուծել ԵՄ երկրներ»։
Նա նաև հայտնեց, հենց այս պահին ծիրանով բարձված 50 մեքենան կա, որը նոր երկիր է արտահանվելու։
Leave a Reply