ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ

Written by

in

«2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, ՀՀ տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի 1968թ. ծնված Քասիմով Յաշար Ալի Օղլուն:

Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:

Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով»,- հայտնում են ԱԱԾ-ից:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *