Թրամփ․ «Ուկրաինական հակամարտությունն ավարտին ավելի մոտ է, քան երբևէ» – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ` Ուկրաինայում ընթացող հակամարտությունը երբեք չի վերածվի Երրորդ համաշխարհային պատերազմի: Այս մասին նա նշել է Սպիտակ տան YouTube-յան ալիքով հեռարձակված կլոր սեղան-նիստի ընթացքում:

 

ԱՄՆ նախագահը գոհունակությունն է հայտնել ռուսական կողմի հետ իր հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի կատարած աշխատանքից և ընդգծել, որ իրավիճակը հասել է այն հանգրվանին, երբ հակամարտությունը վերջապես հնարավոր է լուծել:

 

«Ուկրաինական հակամարտությունն ավարտին ավելի մոտ է, քան երբևէ: Եթե Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները չգնան դրան, ապա նրանք հիմար են»,-  ընդգծել է Թրամփը:

 

Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ իսկապես ցանկանում է աջակցել կարգավորման գործընթացին և մշտական կապի մեջ է երկու կողմերի հետ։

 

«Ես շփվում եմ թե՛ Պուտինի հետ, թե՛ Զելենսկիի հետ և ինձ թվում է՝ երկուսն էլ ցանկանում են հրադադարի համաձայնագիր կնքել»,- նշել է ԱՄՆ նախագահը։

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *