Ռուբինյանը Հայաստանում Սերբիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերը

Written by

in

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչին։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սերբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

 

Կողմերն անդրադարձել են տնտեսական կապերի ամրապնդման հնարավորություններին՝ կարևորելով փոխշահավետ համագործակցության զարգացումը։

Ընդգծվել է նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման նշանակությունը՝ որպես երկկողմ քաղաքական երկխոսության խորացման կարևոր ուղղություն։

 

Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության և ավիացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *