«Չեմ բացառում՝ իրավիճակ լինի, ուղևոր լինի, ամեն ինչ փայլուն է զարգացել, խաղաղությունն օրեցօր ամրապնդվել է։ Հասկանալի՞ է չէ, որ ինչ-որ պահ կգա ապագայում, որ կլինեն ուղևորափոխադրումներ, կլինեն այցեր, կլինի իրավիճակ, որ էդ երկաթուղով եկած մարդը կուզենա կանգառում իջնել, սուրճ խմել, որևէ բան ուտել, ուղղակի հանգստանալ կամ փոխել երկաթուղին»,- պնդեց ԱԳՄԱ նախարարը։
Միրզոյանը պնդում է, որ TRIPP-ով դյուրացվում են անցումները ոչ միայն Ադրբեջանի, այլև Վրաստանի ու Իրանի հետ։
«Հուսամ՝ մի օր կբացվեն Թուրքիայի հետ սահմանները, ու ինչ-որ պահի այնտեղ էլ կմտածենք՝ ոնց հեշտացնել տնտեսվարողների ու քաղաքացիների կյանքը»,- հույս հայտնեց նա։
Leave a Reply