Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»

Written by

in





«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բողոքներ ստանալ «Էլդրայվ» ընկերության գործունեությունից։ Քաղաքացիները պնդում են, որ չինական էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար վճարել են մեքենաների արժեքի 10 տոկոսը, սակայն արդեն 2-3 ամիս է՝ սպասում են իրենց ավտոմեքենաներին։ Իսկ ընկերությունից, ըստ նրանց, ի վերջո առաջարկել են պարզապես վերադարձնել գումարները։

 

 

Սակայն խնդիրը միայն գումարը չէ։ Մարդիկ կորցրել են ժամանակ, խաթարվել են նրանց ծրագրերը, իսկ որոշ քաղաքացիներ կանխավճարը կատարել են վարկային միջոցներով։ Արդյունքում շարունակում են տոկոսներ վճարել՝ չունենալով ո՛չ խոստացված մեքենան, ո՛չ էլ այն ստանալու հստակ ժամկետ։

 

 

Պարզվում է՝ սա ընկերության գործունեության վերաբերյալ առաջին աղմկահարույց պատմությունը չէ։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթից տեղեկացավ, որ ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 2026 թվականի մայիսի 22-ի թիվ 185-Ա որոշմամբ պատասխանատվության միջոցներ է կիրառել «Էլդրայվ» և «Սոլարավտո» ընկերություններից կազմված անձանց խմբի նկատմամբ։Հանձնաժողովը քննության ընթացքում արձանագրել է սպառողներին մոլորեցնելու ռիսկեր պարունակող գովազդային դրսևորումներ, այդ թվում՝ էլեկտրամոբիլների գների, կանխավճարների, ֆինանսավորման պայմանների և առաջարկվող առավելությունների վերաբերյալ։ Որոշմամբէ ընկերությունների նկատմամբ կիրառվել են ընդհանուր տուգանքներ՝ 123 միլիոն 498 հազար դրամ։

Ուշագրավ է, որ պետական մարմնի նման որոշման առկայության պայմաններում այսօր էլ քաղաքացիները բարձրաձայնում են «Էլդրայվի» հետ գործարքներից առաջացած խնդիրների մասին։ Ստացվում է՝ մարդիկ նախ վճարում են, ամիսներով սպասում, ապա կանգնում գումարը հետ ստանալու անհրաժեշտության առաջ։

Իսկ ո՞վ է պատասխան տալու քաղաքացիների կորցրած ամիսների, վարկային տոկոսների և խաթարված ծրագրերի համար։ Մի՞թե սպառողի իրավունքների պաշտպանությունը պետք է ավարտվի միայն կանխավճարի վերադարձով։

«Ժողովուրդ» օրաթերթը կհետևի այս պատմությանը՝ պարզելու, թե ինչու են ձգձգվում ավտոմեքենաների մատակարարումները, և ինչպես է ընկերությունը պատրաստվում փոխհատուցել քաղաքացիների կրած վնասները։

Էլդրայվից մեզ խոստացել են մեկնաբանություն տալ․ ստանալուն պես այն կհրատարակենք»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




դիտվել է 266 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը


Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը


Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը


Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *