«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին։
Նրա խոսքով՝ հարցը նախկինում քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, և այժմ անհրաժեշտ է շարունակել քննարկումները՝ պարզաբանումներ ստանալու համար։
Աբրահամյանը նշել է, որ քննարկումներին պետք է մասնակցեն նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչները, որպեսզի պատգամավորները հնարավորություն ունենան իրենց հուզող հարցերն ուղղելու համապատասխան կառույցների ղեկավարներին։
Նա ընդգծել է, որ դեպքից հետո Հայաստանի հարավային հատվածում տարածվել են հնարավոր ներթափանցումների մասին լուրեր, ինչը, իր գնահատմամբ, անհանգստություն է առաջացրել քաղաքացիների շրջանում։
Պատգամավորը նշել է, որ եթե պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն ու ՔՊ խմբակցության պատգամավորները անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն հարցի հետագա քննարկման ուղղությամբ, իրենք հանդես կգան քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։
դիտվել է 202 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Leave a Reply