«Հրապարակ» թերթը գրում է. Մենք հետաքրքրվել էինք, թե այս տարի Անկախության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության քանի աշխատակից ինչ պարգեւավճար է ստացել։ ՆԳՆ-ից պատասխանել են, որ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ դրամական պարգեւատրում է ստացել 48 անձ, ընդհանուր 5 միլիոն 760 հազար դրամի չափով, այսինքն՝ յուրաքանչյուր պարգեւատրվածի միջին խրախուսանքը 120 հազար դրամ է։ «Ստորաբաժանումների ղեկավարների կողմից պարգեւատրման են առաջադրվել այն ծառայողները, որոնք տարվա ընթացքում աչքի են ընկել իրենց աշխատանքային պարտականությունների բարեխիղճ եւ արդյունավետ կատարմամբ»։
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի դեսպանը
Պարգեւատրման ենթակա անձանց ընտրելիս հաշվի են առնվել նրանց «աշխատանքային արդյունքները, մասնագիտական պատասխանատվությունն ու ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետությունը»։ Բացի դրամական խրախուսումից՝ եւս 158 ծառայող եւ աշխատակից տարբեր տեսակի խրախուսանքների է արժանացել։ Բայց ՆԳՆ-ն չի հայտնում, թե որ ստորաբաժանումներից են եղել պարգեւատրվածները, ովքեր են, ինչ չափանիշներով են որոշվել պարգեւավճարների չափերը։
Համեմատության համար նշենք, որ 2021-ին՝ Անկախության 30-ամյակի առթիվ, ոստիկանության 11 ծառայող դրամական պարգեւատրում է ստացել՝ ընդհանուր 1 միլիոն 320 հազար դրամ։ Այսինքն՝ ե՛ւ պարգեւատրվողների ցանկն են մի քանի անգամ ընդլայնել, ե՛ւ պարգեւավճարի չափը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 20. 10․ 26թ
դիտվել է 162 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Leave a Reply