Սիսիանում քննարկվել են «R2D Սյունիք» ծրագրի ընթացիկ արդյունքներն ու զբոսաշրջային նոր նախաձեռնությունները

Written by

in

Համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն ընդունել է «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» (R2D Syunik) ծրագրի թիմի ղեկավար Յարոսլավ Զարիխտային և համայնքային ենթակառուցվածքների փորձագետ Տիգրան Ավագյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև համայնքի ղեկավարի տեղակալ Աննա Կարապետյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «R2D Սյունիք» ծրագրի շրջանակում Սիսիան համայնքում իրականացված աշխատանքները, դրանց արդյունքները և առաջիկա ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել Սիսիան քաղաքի կենտրոնական փողոցների գիշերային լուսավորության ցանցի արդիականացման ծրագրին։ Աշխատանքների հաջող ավարտի կապակցությամբ Հովսեփ Առաքելյանը կրկին շնորհակալություն է հայտնել ծրագրի թիմին՝ համագործակցության և ծրագրի իրականացմանն աջակցելու համար։

Ներկայացվել է նաև Լծեն, Սալվարդ և Բնունիս բնակավայրերի խմելու ջրագծերի, ինչպես նաև Շամբ բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի կառուցման աշխատանքների ընթացքը, որն իրականացվում են ՀՀ կառավարության, համայնքի և «R2D Սյունիք» ծրագրի համաֆինանսավորմամբ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Շաքիի ջրվեժ տանող արահետի վերակառուցման առաջարկը։ Մտքեր են փոխանակվել դրա իրականացման հնարավորությունների շուրջ՝ հաշվի առնելով արահետի կարևորությունը Սիսիանի զբոսաշրջային գրավչության բարձրացման և այցելուների համար առավել գեղեցիկ ու հարմարավետ պայմաններ ստեղծելու գործում։

Հիշեցնենք՝ R2D Syunik ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական միջազգային համագործակցության կողմից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *