Դավիթ Ղազինյան. Ստեփանավանում տեղի ունեցածը քաղաքական գործընթացներին ուղղակի միջամտություն է

Written by

in

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը Ստեփանավանում կուսակցության աջակիցների ձերբակալությունները որակում է որպես քաղաքական գործընթացներին կոպիտ միջամտություն՝ պնդելով, որ բոլոր որոշումները կայացվում են անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Եթե Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն մնար ազատության մեջ, և այս շոուն չլիներ, ի՞նչ էր պատահելու։ Ընտրություններից առաջ ձերբակալել են մեր կազմակերպչական թիմի անդամներին ու վստահված անձանց»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է Ղազինյանը։

Պատգամավորի խոսքով՝ տեղի ունեցածը հաստատում է իրենց այն պնդումը, որ կուսակցությունը բոլոր համայնքներում չի մասնակցելու ընտրություններին․ «Ցանկացած համայնքում, որտեղ մասնակցեինք, նույն սցենարն էր կրկնվելու»։

Ղազինյանը նաև ընդգծել է, որ երկրում որոշումները կայացնում է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ իրավապահ համակարգն, իր գնահատմամբ, գտնվում է նրա լիակատար ազդեցության տակ․

«Երկրում բացարձակ միանձնյա իշխանություն է․ թող ոչ մի դատախազ, քննիչ կամ ԱԱԾ աշխատակից չպանդանա, թե ինքնուրույն որոշում կայացնելու կարողություն ունի։ Ամեն ինչ որոշում է մեկ հոգի, և այդ մարդը Փաշինյանն է։ Մեր իրավապահ մարմինները բառի ուղիղ իմաստով պատանդ են նրա ձեռքին»։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *