Արաքսիա Սվաջյանը՝ Մանկավարժականի ռեկտորի պաշտոնակատար

Written by

in

ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Մանկավարժականում կայացած Գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրեց համալսարանի ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին։  Այս մասին տեղեկացնում են համալսարանից:

Վերջինս այդ պաշտոնում առաջադրվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում անցկացված քվեարկության արդյունքներով։

Նա ընդգծել է, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժական համալսարանում դասախոսական և հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ։ Նախարարությունում աշխատելու տարիներին ևս շարունակել է իր կապը համալսարանի հետ՝ դասավանդելով և լինելով Հոգաբարձուների խորհրդի անդամ։

ՀՊՄՀ ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և առանձնացրեց առաջիկա աշխատանքների երեք հիմնական ուղղություն՝ բուհական կրթության որակի բարելավում, հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտներում իրականացվող աշխատանքների շարունակություն, ինչպես նաև հետազոտական գործունեության զարգացում։ Նշված ուղղություններով համալսարանն ունի մեծածավալ աշխատանք կատարելու անհրաժեշտություն․«Վստահ եմ՝ մեզ բարդ, բայց արդյունավետ ճանապարհ է սպասվում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արաքսիա Սվաջյանը սեպտեմբերի 2-ին ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից: Ըստ մամուլի հրապարակումների՝ աշխատանքից ազատման պատճառ են դարձել պետական միջոցներով ֆինանսավորվող ամառային ճամբարների (մասնավորապես՝ Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարի) կազմակերպման հետ կապված խնդիրներն ու դրանցում արձանագրված անմխիթար պայմանները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *