Պետության հետ բերած հողը օլիգարխներից մեկի որսատեղին է եղել, որտեղ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ կան. Պապոյան

Written by

in

Երբ մենք խոսում ենք, օրինակ, Սևանի կենսաբազմազանության և ձկնապաշարների վերականգնման մասին, այդտեղ էլ է փող պետք, որովհետև եթե դու փող չունես ու աղքատ պետություն ես, Սևանի ձկնապաշարները սպառում ես և Սևանում սիգ չի մնում, իսկ երբ դու փող ունես ու աղքատ պետություն չես, դու կարողանում ես Սևանում այնպես անել, որ վերացած ձկնապաշարը վերականգնվի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 

«Առանց փողի ոչ մի սիգի հարց չի լուծվի, հետևաբար, եթե ուզում ենք կենսաբազմազանության հարցը լուծենք, պետք է նաև փողի հարցը լուծենք։ Երկրորդը, երբ մենք խոսում ենք տարբեր տեսակի կենսաբազմազանության պահպանման մասին, շատ կարևոր է նաև արձանագրել, որ մենք հսկայական աշխատանք ենք կատարել։ Եթե հիշում եք՝ մոտ 4-5 հազար հեկտար հող պետությունը ապօրինի գույքի օրենքով հետ վերադարձրեց։

Իսկ դուք գիտե՞ք, որ դա ինչ-որ մեկի, օլիգարխներից մեկի որսատեղին է եղել, որտեղ օրինակ նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիներ կան։ Դրա համար պետք է ունենալ ուժեղ իշխանություն, ուժեղ տնտեսություն, որ կարողանաս գնալ օլիգարխից հետ վերցնել իր 4-5 հազար հեկտար պետությունից ու հանրությունից գողացած հողը, այն վերադարձնել բնությանը, որպեսզի կենսաբազմազանությունը այնտեղ ապահովվի»,–ասաց նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *