Իրանի Իսլամական Հանրապետության՝ Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոսը հանձնել է իր էկզեկվատուրան

Written by

in

Հոկտեմբերի 14-ին Իրանի Իսլամական Հանրապետության՝ Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանին և նրան հանձնել իր էկզեկվատուրան։

Հանդիպման ընթացքում Դավիթ Կարապետյանը ողջունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոսին՝ մաղթելով նրան հաջողություններ իր դիվանագիտական առաքելության իրականացման գործում։ Նա նաև ընդգծել է երկկողմ համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև սահմանային անցումների և տրանսպորտային հաղորդակցության դյուրացմանն ու արագացմանը։

Այս համատեքստում Դավուդ Յայիջին, ընդգծելով Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը երկու երկրների հարաբերություններում, կարևորել է առկա խոչընդոտների վերացման, սահմանային անցումների գործընթացի բարելավման և այդ ուղղությամբ համակարգված ու համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *