ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 2

Written by

in

2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանում կանցկացվի աշնանային ՏԻՄ ընտրությունների հաջորդ խոշոր փուլը: Ընտրություններ են նշանակված 21 համայնքում՝ Հայաստանի 10 մարզերում։

Դրանցից 19-ում ընտրությունները կանցկացվեն համամասնական, իսկ երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների նախապատրաստական ժամանակացույցը հաստատել էր դեռ օգոստոսին։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե որ համայնքներում են անցկացվելու ընտրությունները, ինչ քաղաքական ուժեր են մասնակցելու դրանց և ինչպես են ձևավորվել ընտրողների ցուցակները։ 

Այս նյութում կներկայացվի 10 համայնք, նախորդ նյութում ներկայացվել է 11-ը։

Կարդացեք նաև՝ ՏԻՄ ընտրություններ․ 21 համայնք, 19 համամասնական և 2 մեծամասնական ընտրություն․ մաս 1

Ընտրություններ՝ 21 համայնքում

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև հետևյալ համայնքներում՝

 

  • Սյունիքի մարզ — Գորիս, Մեղրի,
  • Վայոց ձորի մարզ — Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ,
  • Տավուշի մարզ — Իջևան, Դիլիջան։
  • Կոտայքի մարզ — Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի,

 

19 համայնքում՝ համամասնական, 2-ում՝ մեծամասնական ընտրություններ

21 համայնքներից 19-ում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով։ Դրանք են՝ Արտաշատը, Արմավիրը, Արաքսը, Գավառը, Մարտունին, Վարդենիսը, Հրազդանը, Ծաղկաձորը, Գառնին, Արթիկը, Ախուրյանը, Գորիսը, Մեղրին, Եղեգնաձորը, Վայքը, Ջերմուկը, Իջևանը, Դիլիջանը և Ստեփանավանը։ 

Այս համայնքներում ընտրողները համայնքի ղեկավարի թեկնածուի օգտին առանձին քվե չեն տալիս։ Ընտրություններին մասնակցում են կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները՝ թեկնածուների ընտրական ցուցակներով։ Ընտրողը քվեարկում է քաղաքական ուժի օգտին, ինչի հիման վրա բաշխվում են ավագանու մանդատները, իսկ համայնքի ղեկավարը որոշվում է ավագանու ընտրությունների արդյունքներով։

Մյուս երկու համայնքներում՝ Լոռու մարզի Ֆիոլետովոյում և Արագածոտնի մարզի Շամիրամում, ընտրություններն անցկացվելու են մեծամասնական ընտրակարգով։ Այստեղ ընտրություններին մասնակցում են անհատ թեկնածուները։ 

Քաղաքական մրցակցությունը համայնքից համայնք տարբեր է

ԿԸՀ-ն սեպտեմբերի 21-ին հայտնել էր, որ ավարտվել է համամասնական ընտրություններում կուսակցությունների և դաշինքների առաջադրման փուլը։ 

Արդեն հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ համայնքների միջև քաղաքական մրցակցության մակարդակը զգալիորեն տարբերվում է։

Օրինակ՝ Գորիսում առաջադրվել են «Հայկական Քվե» կուսակցությունների դաշինքը («Հայկական քվե», «Ապրելու երկիր» կուսակցություններ) և «Համերաշխություն» դաշինքը («Քազաքացիական պայմանագիր» (ՔՊ) և «Գործարար» կուսակցություններ)։ Գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը գլխավորում է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը։ 

Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին արդյունքները եղել են այսպիսին.

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 20 727

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 10 399

Մեղրիում առաջադրվել են «Ապրելու երկիր», «Հայաստանի եվրոպական», «Հայաստանի շնորհապետական» և ՔՊ կուսակցությունները։ Գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը այժմ կալանքի տակ է և չի գլխավորում որևէ ցուցակ։ 

Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին արդյունքները եղել են այսպիսին.

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 8 595

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 5 098

Եղեգնաձորում առաջադրվել են «Նոր դարաշրջան» (փաստաբան Հարություն Հարությունյանի ղեկավարած ուժն է, որը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին դաշինք էր կազմել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ), ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունները։ Գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը գլխավորում է «Հանրապետության» ցուցակը։

Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին արդյունքները եղել են այսպիսին.

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 14 521

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 7 067

Վայքում առաջադրվել է միայն ՔՊ կուսակցությունը։ Գործող համայնքապետ Մխիթար Մաթևոսյանն էլ գլխավորում է ցուցակը։

Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին արդյունքները եղել են այսպիսին.

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 9 247

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 6 267

Ջերմուկում առաջադրվել են «Ապրելու երկիր» և ՔՊ կուսակցությունները։ Գործող համայնքապետ Մանան Գևորգյանը ՔՊ ցուցակի երկրորդ համարն է։ 

Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին արդյունքները եղել են այսպիսին.

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 5 867

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 2 969

Իջևանում առաջադրվել են ՔՊ և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։ Գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը գլխավորում է ՔՊ ցուցակը։

Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի նոյեմբերի 14-ին արդյունքները եղել են այսպիսին.

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 33 090

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 12 383

Դիլիջանում առաջադրվել են «Ապրելու երկիր», «Հանրապետություն» և ՔՊ կուսակցությունները։ Գործող համայնքապետ Դավիթ Սարգսյանը գլխավորում է ՔՊ կուսակցության ցուցակը։

Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին արդյունքները եղել են այսպիսին.

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 18 374

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 8 085

Հրազդանում առաջադրվել են «Հայ Հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) և ՔՊ կուսակցությունները։ Գործող համայնքապետ Սևակ Միքայելյանը գլխավորում է ՔՊ կուսակցության ցուցակը։

Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին արդյունքները եղել են այսպիսին.

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 45 397

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 17 156

Ծաղկաձորում ևս առաջադրվել են «Հայ Հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) և ՔՊ կուսակցությունները։ Գործող համայնքապետ Նարեկ Հարությունյանը գլխավորում է ՔՊ կուսակցության ցուցակը։

Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին արդյունքները եղել են այսպիսին.

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 5 227

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 3 092

Գառնիում առաջադրվել է միայն ՔՊ կուսակցությունը։ Գործող համայնքապետ Տիգրան Պողոսյանն էլ գլխավորում է ցուցակը։

Նախորդ ընտրություններում՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին արդյունքները եղել են այսպիսին.

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 9 318

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 5 135

Քանի՞ ընտրող կա 10 համայնքում

ՆԳՆ-ն Հոկտեմբերի 18-ին հրապարակել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական ընտրացուցակները։ Ընտրողները կարող են իրենց տվյալները ստուգել ՆԳՆ-ի ընտրական հարթակում:

 

Համայնք Ընտրողների թիվը 18.10 դրությամբ Նախորդ ՏԻՄ ընտրության ընտրողների թիվ Ընտրություններին մասնակցել է
Հրազդան 45 397 17 156
Իջևան 33 090 12 383
Գորիս 20 727 10 399
Դիլիջան 18 374 8 085
Եղեգնաձոր  14 521 7 067
Գառնի 9 318 5 135
Վայք  9 247 6 267
Մեղրի 8 595 5 098
Ջերմուկ 5 867 2 969
Ծաղկաձոր 5 227 3 092

Նոր՝ 366 օրվա պահանջը գործում է նաև հոկտեմբերի ընտրությունների ժամանակ

Ինչպես սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների դեպքում, հոկտեմբերի 25-ի ընտրությունների ընտրացուցակների կազմման ժամանակ ևս գործում են 2026 թվականի ամռանը Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները։

ՆԳՆ-ն հենց հոկտեմբերի 25-ի ընտրությունների ընտրացուցակների վերաբերյալ հաղորդագրությունում հիշեցրել է, որ, որպես ընդհանուր կանոն, ՀՀ քաղաքացին ՏԻՄ ընտրություններին ընտրելու իրավունք ունենալու համար պետք է ոչ միայն առնվազն վեց ամիս հաշվառված լինի համապատասխան համայնքում, այլև քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում առնվազն 366 օր փաստացի գտնված լինի Հայաստանում։ 

Հոկտեմբերի 20-ից մինչև քվեարկության ավարտը որոշ դեպքերում հնարավոր է դիմել քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։ 

Այս փոփոխությունն առանձնապես կարևոր է հոկտեմբերի 25-ի ընտրությունների դեպքում, քանի որ ընտրություններ են անցկացվում արդեն 21 համայնքում, և նոր պահանջի ազդեցությունը կարող է ընդգրկել շատ ավելի մեծ թվով ընտրողների, քան սեպտեմբերի 27-ի չորս համայնքներում։

Սակայն ՆԳՆ-ի հրապարակած տեղեկությունից պարզ չէ, թե 21 համայնքներում քանի մարդ է նախնական ընտրացուցակից դուրս մնացել հենց 366/730 օրվա պահանջը չբավարարելու պատճառով։

Քարոզարշավը մեկնարկել է

Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող 19 համայնքներում նախընտրական քարոզչությունը մեկնարկել է սեպտեմբերի 30-ին և կավարտվի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին։ 


Ֆիոլետովոյի և Շամիրամի մեծամասնական ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է հոկտեմբերի 5-ին և նույնպես ավարտվելու է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին։

Ամփոփում

Հոկտեմբերի 25-ի ընտրությունները 2026 թվականի աշնանային ՏԻՄ ընտրությունների ամենախոշոր փուլերից են․ քվեարկություն է նախատեսված միանգամից 21 համայնքում։

Դրանցից 19-ում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, իսկ Ֆիոլետովոյում և Շամիրամում՝ մեծամասնական։

Այս հրապարակման մեջ ներկայացված 10 համայնքներից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցում է 9-ում, Գորիսում «Համերաշխություն» դաշինքով։ 

Ամենաշատ երկրորդը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն է համայնքում՝ Մեղրի, Ջերմուկ, Դիլիջան, իսկ Գորիսում՝ «Հայկական Քվե» դաշինքով։ 

Այնուհետև ՀՅԴ և «Հանրապետություն» կուսակցությունները՝ 2-ական համայնքներում։

 

Արեն Նահապետյան 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *