Ուզում եմ, մեղմ ասած, ողջունել Երևանի քաղաքապետարանի գործողությունները. Փաշինյանն՝ Աջափնյակում քանդած խանութների մասին

Written by

in

Ուզում եմ, մեղմ ասած, ողջունել Երևանի քաղաքապետարանի գործողությունները. Փաշինյանն՝ Աջափնյակում քանդած խանութների մասինՎերջին օրերին շատ է քննարկվում Աջափնյակում տեղի ունեցող գործընթացները: Ես ուզում եմ ողջունել Երևանի քաղաքապետարանի գործողությունները: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Մեղմ ասած, ողջունում եմ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած գործընթացները, բայց նաև ուզում եմ հիշեցնել, որ մենք 2018 թվականից էինք, ըստ էության, այդ գործընթացները սկսել Երևանի կենտրոնում:

Սկսվեց, բայց հետագայում այդ քաղաքական կամքը չշարունակվեց, չարտահայտվեց, ինչ պատճառներով՝ էական չէ, բայց ես ուզում եմ ասել, որ մենք այդ օրակարգից երբեք, ոչ մի վայրկյան չենք հրաժարվել, այլ բան է՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքները ինչքանով են տվել հնարավորություն, որ մենք գնանք այդ ճանապարհով»-նշել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *