Սիրելի՛ կարճևանցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կարճևան գյուղի օրվա առթիվ։
Կարճևանը Մեղրի համայնքի հին բնակավայրերից է՝ իր պատմությամբ, ավանդույթներով և աշխատասեր բնակիչներով։ Գյուղի ներկան ու ապագան կերտվում են նրա բնակիչների ամենօրյա աշխատանքով, հայրենի բնակավայրի հանդեպ հոգատարությամբ և այն շենացնելու ձգտումով։
Այս տոնական օրվա առթիվ մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն, ընտանեկան բարեկեցություն և հաջողություններ։ Թող Կարճևանը շարունակի ապրել, զարգանալ ու շենանալ, իսկ յուրաքանչյուր ընտանիքում լինեն ջերմություն, համերաշխություն և լավատեսություն։
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ Կարճևան։
Մաղթում եմ, որ գյուղի յուրաքանչյուր նոր օրը լինի խաղաղ ու բարեկեցիկ։
Leave a Reply