Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման դրոշմավորման փորձնական ծրագրեր

Written by

in

Այս տարվա նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կգործարկվեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր, տեղեկացնում է ՊԵԿ-ը։ Նպատակն է ապահովել ապրանքների շրջանառության հետագծելիություն և շուկայի թափանցիկություն՝ կանխելով կեղծ ու անորակ ապրանքների տարածումը։

ՊԵԿ-ը նշում է, որ կստուգվեն ու կկարգավորվեն դրոշմավորման մեխանիզմներն ու տեղեկատվական համակարգի աշխատանքը։ Փորձարկումը կընդգրկի ամբողջ շղթան՝ դրոշմավորման ծածկագրերի պատվիրումից մինչև ապրանքների շրջանառությունից դուրսբերում։

Կոմիտեն ընդգծում է, որ թվային համակարգը կնպաստի Հայաստանի և ԵԱՏՄ կարգավորումների ներդաշնակեցմանը, ապրանքների տեղաշարժի պարզեցմանը և լոգիստիկ ծառայությունների զարգացմանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *