Միրզոյանն ու Վադեֆուլն քննարկել են ռազմավարական գործընկերության օրակարգը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլն այսօր քննարկել են ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացման ընթացքը:

Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարությունից հայտնում են, որ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում կայացած հանդիպմանը նախարարներն անդրադարձ են կատարել առևտրատնտեսական հարաբերություններին: 

 

«Գոհունակությամբ ընդգծվել է դեպի Գերմանիա հայկական արտադրության ապրանքների արտահանման դրական դինամիկան, որի առավել ակտիվացմանը կարող են նպաստել ԵՄ կողմից ընդունված ինքնավար առևտրային միջոցները: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացում Գերմանիայի շարունակական աջակցությունը:

 

Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ: Արարատ 

 

Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում փոխկապակցվածության և համագործակցության խթանմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքների ցանցի զարգացմանը և էներգետիկ դիմակայունության բարձրացմանը միտված կոնկրետ քայլերին», – ասված է հաղորդագրության մեջ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *