Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինանյութերի արտահանումը Հայաստան։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հունիսին, ըստ ներկայացված տվյալների, Հայաստան է արտահանվել 1.39 տոննա պլաստիկե շինանյութերի 5,910 դոլար արժողությամբ ապրանքներ։
2026 թվականի հունվարից մինչև հունիս Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17,128,640 դոլար արժողությամբ ապրանքներ։
Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ապրանքների անուղղակի ներմուծումը կազմել է 960 դոլար։ Սակայն հունիսին Հայաստանից Ադրբեջան առաքումներ չեն եղել, հայտնում են այդ երկրի լրատվամիջոցները։
Leave a Reply