Իրանի դեսպանի հետ քննարկել ենք Հայաստանի և Թեհրանի միջև հարաբերությունների փոխգործակցության ակտիվացման հարցեր և Իրանի դեսպանը նշեց, թե ինչքան կարևոր է Իրանի համար, որ Հայաստանը լինի ուժեղ երկիր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Հարցին՝ արդյոք քննարկվել է նաև ԹՐԻՓՓ նախագծի հետ կապված հարցեր, նա պատասխանեց. «Այո, բայց չեմ կարող հանրայնացնել»։
Այսօր՝ Ազգային ժողով է այցելել ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Հանդիպումներ են նախատեսված ԱԺ խմբակցությունների հետ։
Leave a Reply