ՆԳՆ-ն զգուշացնում է․ վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» առաջարկները խարդախություն են | Հասարակություն

Written by

in

Սոցիալական տարբեր հարթակներում ակտիվորեն տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր վարորդական վկայականների տրամադրման իբր «միջնորդավորված» կամ «պարզեցված» տարբերակների վերաբերյալ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրությամբ հանդես է եկել ՀՀ Ներքին գործերի նախարարությունը։

Ուժային գերատեսչությունից ընդգծում են, որ նմանատիպ առաջարկները խարդախության դրսևորումներ են, և արդեն իսկ արձանագրված դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն, մի՛ վստահեք կեղծ խոստումներին և մի՛ տրվեք խաբեություններին։ Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները»,- նշված է ՆԳՆ տարածած հայտարարության մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *