Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը կարժանանան Խաղաղության Նոբելյան մրցանակի»։
Այս մասին Ալիևը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Նախագահ Դոնալդ Թրամփը պատմական դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին իր նախաձեռնությամբ Վաշինգտոնում կազմակերպված խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։
Խաղաղության գործընթացում նրա նշանակալի ներդրումը գնահատելու նպատակով Ադրբեջանն ու Հայաստանը, իմ նախաձեռնությամբ, համատեղ առաջադրել են նախագահ Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։
Մենք անկեղծորեն հույս ունենք, որ մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված նախագահ Թրամփի պատմական ջանքերը պատշաճ գնահատականի կարժանանան այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհելիս», — ասվում է հրապարակման մեջ։
դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Leave a Reply