Ադրբեջանից Վրաստան բնական գազի մատակարարումների համաձայնագիրը 20 տարով երկարաձգվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական բանակցությունների հաջող ավարտից հետո, հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:
Վրաստանի և Ադրբեջանի միջև գազի առք ու վաճառքի պայմանագիրը գործում է 2003 թվականից և ժամկետը լրանում էր 2026 թվականին։ Մայիսին կողմերը հայտարարել են պայմանագրի երկարաձգման համաձայնագրի ստորագրման մասին։
Ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ պայմանագրով նախատեսված բնական գազի ամբողջ ծավալը կօգտագործվի Վրաստանի գազային հատվածի կարիքների բավարարման համար և, համապատասխանաբար, իրենից ներկայացնում է այդ հատվածին անխափան և կայուն մատակարարումների երաշխիք։
Միջկառավարական համաձայնագիրը նաև նախատեսում է գործառնական համաձայնագրի կնքում Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության՝ SOCAR Midstream Operation ՍՊԸ-ի հետ՝ Բաքու-Սուփսա նավթամուղի վրացական հատվածի վերաբերյալ։
Համաձայնագիրը սահմանում է ոչ միայն հիշյալ խողովակաշարի տարանցիկ երթուղու գործունեությունն ու տեխնիկական սպասարկումը, այլև Բաքու-Թբիլիսի-Սուփսա խողովակաշարի և Սուփսայի տերմինալի շահագործման հարցը:
դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Leave a Reply