Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում

Written by

in






Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարում: 1/8 եզրափակչում 24-ամյա թենիսիստուհին երեք սեթում՝ 1:6, 6:2, 4:6 հաշվով պարտվեց աշխարհի 54-րդ ռակետ, չինուհի Չժեն Ցինվենին:

Հիշեցնենք, որ նախորդ երեք մրցախաղում Ալինա Չարաևան հաղթել էր WTA-ի դասակարգման աղյուսակի առաջատար, Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինային, ուկրաինուհի Յուլիա Ստարոդուբցևային ու բրիտանուհի Սոնայ Կարտալին:

WTA-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչը 118-րդն է:


Հետևեք
 մեզ՝ այստեղ






Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *