Բնակչությանը հայրենիքից հեռացնելը և նրա մշակութային հետքը վերացնելը նույն գործընթացի երկու կողմերն են. Հովիկ Ավանեսով

Written by

in

Այս հանցավոր քաղաքականության ամենաընդգծված դրսևորումներից էր 2020 թվականի հոկտեմբերի 8-ին իրականացված հարձակումն ընդդեմ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու (Տիգրանյան Ա., Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման դեպքի քննություն, https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/09/09-Մշակույթ-2022-2.pdf ) ։ Ադրբեջանական զինուժը գերճշգրիտ զինատեսակներով նույն օրը երկու անգամ հարվածեց այդ սրբավայրին՝ լիովին գիտակցելով, որ հարվածում է ոչ թե ռազմական թիրախի, այլ հոգևոր կենտրոնի։ Ավելին՝ այդ պատերազմական հանցագործության հետևանքով վիրավորվել են միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ (https://hayeli.am/?p=609311&l=am): Սա բացահայտ հանցագործություն էր՝ ոչ միայն ընդդեմ հայկական մշակույթի, այլև՝ համամարդկային արժեքների և միջազգային իրավունքի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *