Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալեն Սիմոնյա՛ն, լավ կլիներ, որ ժամանակին՝ գոնե մի քանի ամիս հաճախած լինեիք մեր դպրոց մարզվելու, վստահ եմ՝ այլ դաստիարակություն կստանայիք մեր դպրոցում և հիմա կկարողանայիք ձեզ հավասարակշռված պահել։
Գեղարվեստական ֆիլմը դիտեք մինչև վերջ, հասկացեք ֆիլմի իմաստը, մի լսեք ձեր կողքինների ասածները, նրանք ձեզ ծաղրում են, ինքնուրույն մտածեք և մի տրվեք էժանագին մեթոդներին հաճոյանալու համար:
Խորհուրդս ձեզ, դուք պետական բարձր պաշտոն եք զբաղեցնում, խոսելուց առաջ մտածեք՝ նոր արտահայտեք ձեր մտքերը»։
Leave a Reply