«Հրապարակ». Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Written by

in

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մոտենում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրությունները: Դեկտեմբերին հրավիրված ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ ՀՖՖ նոր նախագահ և գործադիր կոմիտե է ընտրվելու: Ինչպես հայտնի է, ֆուտբոլային ակումբները դեմ են Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելուն, և ինքը հունիսին տված մի հարցազրույցում հայտարարել էր, որ չի դիտարկում կրկին առաջադրվելու հարցը:

Չնայած այս շրջանում լուրեր էին շրջանառվում, որ Մելիքբեկյանը «փոշմանել» է և հնարավոր է առաջադրվի, սակայն մենք տեղեկացանք, որ ՀՖՖ նախագահի հարցում իշխանությունն արդեն կողմնորոշվել է` ՀՖՖ նախագահ են ուզում կարգել հայկական արմատներով ֆրանսիացու` Դենիս Ջորկաեֆին, հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբորը: Դենիս Ջորկաեֆը Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսն է, Դեսին-Շարպիո քաղաքի փոխքաղաքապետը, եղել է ՀՖՖ նախագահի խորհրդական: Բայց այստեղ լուրջ խնդիր կա` նա  հայերեն չի խոսում:

Ի դեպ, շրջանառվում է նաև ՀՖՖ փոխնախագահի թեկնածուի անունը: Նա նախկին ֆուտբոլիստ, այժմ ՀՖՖ Ավանի տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տնօրեն Արսեն Բալաբեկյանն է, մեր տեղեկություններով, Հակոբ Սիմիդյանի ընկերը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *