ԶՊՄԿ-ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին

Written by

in

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումի շրջանակներում “Connectivity and Infrastructure: Building Armenia’s Next Decade” (կապակցվածություն և ընթակառուցվածքներ, կառուցելով Հայաստանի հաջորդ տասնամյակը) պանելային քննարկմանը։

Պանելի հիմնական հարցադրումն էր՝ ինչպես կարող է Հայաստանը օգտագործել իր աշխարհագրական դիրքը և ենթակառուցվածքների զարգացումը՝ նոր տնտեսական հնարավորություններ բացելու և երկարաժամկետ աճ ապահովելու համար։ Վարդան Ջհանյանը ընդգծել է, որ ենթակառուցվածներում ներդրումներին զուգահեռ նույնքան կարևոր է չափորոշիչներում ներդրումները։ Հայաստան անհրաժեշտ է ներմուծել ոչ միայն կապիտալ, այլև չափանիշներ, այդ չափանիշները ներդնող ծառայություներ։

Այսպես, օրինակ ԶՊՄԿ-ն, որ այսօրվա ֆորումի հովանավորներից մեկն էր, բրիտանական մի քանի առաջատար ընկերությունների ծառայութուններից է օգտվում, հատկապես բնապահպանական ոլորտում։ Անգլիական խոշորագույն ինժեներական ընկերություններից մեկը աշխատում է ԶՊՄԿ պոչամբարի կառավարման ծրագրի վրա։

Ընկերության բնապահպանական հետազոտությունները իրականացնում է մեկ այլ բրիտանական ընկերությունը, որը լավագույններից է աշխարհում։ Ըստ Ջհանյանի, միջազգային բզինես համագործակցության կարևոր կոմպոնենտներից մեկը պետք է լինի հենց չափանիշների ներմուծումը։ Այս համատեքստում նա նաև ընդգծել է արդյունահանող ճյուղերի թափանցիկության նածաձեռնությունը (EITI), որը սկիզբ է առել հենց Միացյալ Թագավորությունում, և այսօր Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում այս նախաձեռնության ներդրումը համարվում է լավագույն օրինակներից մեկը՝ ապահովելով ոլորտի անդամ է և թափանցիկության ոլորտում այս նախաձեռնությունը լավագույն արդյունքները։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *