Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը «Armpuls»-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին մամուլում շրջանառվող ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարություններին, համաձայն որոնց,Հայաստանը քաղաքական վեկտորը փոխելու արդյունքում կարող է արժանանալ Ուկրաինայի ճակատագրին:
Արդյո՞ք սա նախազգուշացում է, սպառնալիք է Հայաստանի հասցեին հարցին, Ռուսատամ Բաքոյանը կարծում է, որ սա ուղիղ սպառնալիք է, որը մեր դեպքում չի կարող աշխատել:
«Մենք ծանոթ ենք ձեր մատնանշած անձի հայտարարություններին: Արդյո՞ք այս մարդը սթափ վիճակում է անում այս հայտարարությունները, դա թողնում ենք հանրությանը»,- ասաց Բաքոյանը:
Նա նաև ընդգծեց, որ հայկական կողմը ռուս գործընկերների հետ իր հարաբերությւնները պահում է բարձր մակարդակի վրա և չի արել այնպիսի բան, որ արժանանա որևէ մեկի ճակատագրին:
«Որևէ հայտարարություն չի ստիպելու մեզ, որ մենք զիջենք մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- հավելեց Ռուստամ Բաքոյանը:
Leave a Reply