«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի զորամասերում արձանագրված ողբերգական դեպքերը կարող են կադրային հետևանքներ ունենալ Ռազմական ոստիկանությունում։
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ռազմական ոստիկանությունում քննարկվում է Սյունիքի մարզի ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնանկության հարցը։
Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը միայն մեկ պաշտոնյայի մասին չէ։ Քննարկվում է նաև Ռազմական ոստիկանության համակարգի այլ պաշտոնատար անձանց պաշտոններից ազատելու հարցը։
Մեզ հասած տեղեկություններով՝ վերջին դեպքերից հետո իրականացված ուսումնասիրությունների ընթացքում վեր են հանվել կոնկրետ պաշտոնատար անձանց աշխատանքի թերացումներ, ինչից հետո էլ օրակարգ է եկել նրանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։
Այսպիսով՝ Սյունիքի զորամասերում տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո գործընթացը, ըստ ամենայնի, միայն ծառայողական քննություններով չի սահմանափակվի․ Ռազմական ոստիկանության համակարգում կարող են նաև կադրային որոշումներ կայացվել։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սյունիքի մարզում տեղակայված զորամասերում արձանագրվել են զինծառայողների մահվան և այլ ծանր միջադեպեր, որոնք դարձել են նաև իրավապահ մարմինների քննության առարկա։
«Ժողովուրդ» օրաթերթը կփորձի Ռազմական ոստիկանությունից պարզել՝ ծառայողական ուսումնասիրություններ իրականացվե՞լ են, կոնկրետ ի՞նչ թերացումներ են արձանագրվել և ո՞ր պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցն է քննարկվում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
դիտվել է 153 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Leave a Reply