Վահե Հովհաննիսյան. Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու տարբերակը | Հայաստան

Written by

in

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը «Բուն TV»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կառավարությունն Ազգային ժողովի գործընկերների հետ քննարկում է եկեղեցին հարկելու հնարավորությունը:

Նախարարի փոխանցմամբ՝ հարցի վերաբերյալ դեռևս կան հստակեցման ենթակա մանրամասներ, սակայն ընդհանուր մոտեցումն այն է, որ եկեղեցին պետք է հարկեր վճարի ընդհանուր հիմունքներով, իսկ վճարված գումարները առանձին կարգավորումներով կարող են վերադարձվել եկեղեցուն՝ նրա կողմից իրականացվող ծրագրերն ու միջոցառումները ֆինանսավորելու համար:

«Մենք ցանկություն չունենք եկեղեցուն հարկել, որպեսզի փողն ավելացնենք։ Ես կարծում եմ, որ եթե եկեղեցում կան այնպիսի ծրագրեր, որոնք մեր պետության, հանրության համար ռազմավարական կարևորություն ունեն, կարող է՝ դրանից ավել էլ ֆինանսավորենք», — նշել է Հովհաննիսյանը:

 

Փոփոխությունների ուժի մեջ մտնելու կոնկրետ ժամկետներ նախարարը չի նշել՝ ընդգծելով, որ դրանք կիրականացվեն Հարկային օրենսգրքի փոփոխությունների համար սահմանված ընթացակարգերի շրջանակում: 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *