Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը

Written by

in





Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․

«ՊԵՏԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ՄԱՍԻՆ

Անտանելի վտանգավոր է, երբ պետական-քաղաքական գործիչը > է ոչ միայն իշխանությանը, այլև իր երևակայությամբ հորինված պատմական առաքելությանը:
Ասել է թե, երբ պետական-քաղաքական գործիչը սկսում է իրեն նույնացնել ոչ թե օրենքի, պետական ինստիտուտների կամ իրատեսական հաշվարկների, այլ «վերին առաքելության» հետ, նա կորցնում է իրականության զգացումը (կոգնիտիվ խզում): Այդպիսի առաջնորդի համար սեփական սխալներն ընդունելը կամ նահանջելը հավասարազոր է դառնում «առաքելության դավաճանության», ինչն էլ պետությանն ու ժողովրդին կանգնեցնում է աղետալի հետևանքների առջև։
Պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ առաջնորդները տարվել են իրենց հորինված պատմական կոչումով. Ադոլֆ Հիտլերը՝ > ստեղծելու և > փրկելու աշխարհակալ մղումով, Նապալեոն Բոնապարտը > և > իր առաքելության նկատմամբ անառողջ հավատով, Նիկոլայ 2-րդը՝ Աստծո կամոք ինքնակալությունն անխաթար պահպանելու սրբազան առաքելությամբ, Էնվեր փաշան՝ > ստեղծման երևակայական ցանկությամբ, իսկ ոմանք էլ՝ անարդար հարևանի հետ > հաստատելու սին խոստումներով…
Հ.գ.-Երբ պետական-քաղաքական գործիչը դադարում է լինել կառավարիչ (ով հենվում է փաստերի, ռեսուրսների և հաշվարկի վրա) և վերածվում է «մեսիայի» (ով առաջնորդվում է «հավատով» ու «առաքելությամբ»), վերջնական արդյունքում վճարողը լինում է պետությունն ու ժողովուրդը»։




դիտվել է 116 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը


Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը


Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *