Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դե-ֆակտո խորհրդարանում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իր հալածանքը նորովի շարունակելու բացահայտ նպատակով։
Դե ինչ։ Դե-ֆակտո վարչապետը շարունակում է բոլորիս թելադրել իր օրակարգը, իսկ ընդդիմությունը դեռևս չի կարողանում այդ օրակարգին հակադրել ի՛ր օրակարգը, ավելի ճիշտ՝ դե-ֆակտո վարչապետին վարած քաղաքականությունը սկզբունքորեն չընդունող հարյուր-հազարավոր քաղաքացիների պահանջը սպասարկող օրակարգ։
Ու քանի դեռ չկա այլընտրանքային օրակարգ (հուսով եմ՝ ԴԵ՛Ռ չկա), ստիպված ենք արձագանքել նիկոլական օրակարգին։ Եվ «քննիչ հանձնաժողովի» միջոցով Հայ Եկեղեցու «հարցերը լուծելու» գաղափարը ես որակում եմ որպես «կրկնակի պղծություն»։
«Առաջին պղծությունը» հոգևորի դաշտում է։ Ոչ մի արտաքին կառույց իրավասու չէ քննել Հայ Եկեղեցու հարցերը։ Սա սկզբունք է։ Եվ դե-ֆակտո քննիչ հանձնաժողովի ստեղծման փաստն ինքնին ոտնահարում՝ պղծում է այդ սկզունքը։ Որքան էլ քարոզչական «նախաճաշ-մախաճաշ» կազմակերպի ռեժիմը՝ փորձելով իր օրակարգի համար ստանալ միջազգային լեգիտիմություն, միևնույն է, անհնար է քողարկել ակնհայտը – արևմտյան մոդելի պետությունը ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ միջամտել Եկեղեցու ներքին հարցերին։ Վերջակետ։
«Երկրորդ պղծությունը» վերաբերում է ինքնին «քննիչ հանձնաժողովի» գաղափարին։ Պառլամենտարիզմի տեսության մեջ այն մտահղացվել և հետագայում սահմանադրական ամրագրում է ստացել՝ որպես ընդդիմությա՛ն գործիք։ Որպես իշխանությա՛նը սահմանափակող գործիք։ Իսկ դե-ֆակտո մեծամասնությունն այն այժմ օգտագործում է իր բուն նշանակությանը հակասող նպատակով, և այդ փաստն ինքնին նենգափոխում-պղծում է ժողովրդավարական այդ ինստիտուտի բուն գաղափարը»։
դիտվել է 201 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Leave a Reply