Միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» ստուգողական հանդիպում անցկացրեց՝ մրցելով «Լումեցանեի» հետ: Միլանյան գրանդը վստահ հաղթանակ տոնեց 2-0 հաշվով:
«Ներաձուրիների» կազմում հանդիպման հաշիվը խաղակեսի սկզբում՝ 14-րդ րոպեին, բացեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպումից հետո «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է Մխիթարյանի գոլի տեսանյութը և կատարել հետևյալ գրառումը.
«Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից»։
Միլանյան թիմի երկրորդ գոլի հեղինակ դարձավ Ռիչի Ագբոնիֆոն: Նա փոխարինման դուրս եկավ հանդիպման 50-րդ րոպեին և ընդամենը 12 րոպե անց՝ 62-րդ րոպեին, ձևակերպեց վերջնական հաշիվը:
Նշենք, որ սա «Ինտերի» վերջին ընկերական հանդիպումն էր միջազգային դադարի ընթացքում: Թիմը պաշտոնական ելույթները կվերսկսի հոկտեմբերի 10-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունելով «Պարմային»:
Armsport
դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Leave a Reply