Մեդվեդև․ «Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները, մենք ուշադիր հետևում ենք»

Written by

in

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները։

«Ինչ վերաբերում է Կովկասին, այո, առանձին պետություններ այժմ փորձում են այնտեղ ինչ-որ բան խառնել։ Ձգտում են պառակտել Հարավային Կովկասի երկրները։ Դա ճիշտ է։ Մենք զգուշությամբ հետևում ենք դրան»,– ասել է Մեդվեդևը Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոյի և հեռուստատեսության պետական կազմակերպությանը տված հարցազրույցում։

Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանն ինքնուրույն է լուծում իր տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Կովկասում։

Մեդվեդևի խոսքով՝ Ռուսաստանը Կովկասի մաս է, ուստի տարածաշրջանի երկրների հետ համագործակցելու, առևտուր անելու և զարգանալու համար իրեն որևէ մեկը պետք չէ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *