Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան | Քաղաքականություն

Written by

in

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-8-ը կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

ԱԺ նախագահի սեպտեմբերի 30-ի կարգադրությամբ՝ նախատեսվում է կազմակերպել պատվիրակության ընդունելությունը Ազգային ժողովում։

Պատվիրակությանը կընդունի ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *