Հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը և Լիոնի քաղաքապետ Գրեգուար Դուսեն | Քաղաքականություն

Written by

in

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Լիոն կատարած այցի շրջանակում ջերմ հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ Գրեգուար Դուսեի հետ։

«Մտքեր փոխանակեցինք Հայաստանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական կապերի, ինչպես նաև Երևանի և Լիոնի միջև հաստատված գործընկերության զարգացման շուրջ։

Անդրադարձանք համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ տնտեսական, մշակութային, կրթական, նորարարության և տեղական ինքնակառավարման ոլորտներում»,-գրել է դեսպանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *