Լոռու մարզի Սպիտակ համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար է գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընտրությունների նախնական արդյունքները հրապարակել են ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը և Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Նրանց հրապարակած տվյալների համաձայն՝ քաղաքական ուժերի ստացած ձայները հետևյալն են․ «Քաղաքացիական պայմանագիր» – 7152 ձայն (45,49%), «Բարոյական արժեքներ» – 5086 ձայն (32,35%), «Ուժեղ Հայաստան» – 3342 ձայն (21,25%)։ Անվավեր է ճանաչվել 137 քվեաթերթիկ։ Լոռու մարզպետի հրապարակած տվյալների համաձայն՝ ավագանու 27 մանդատների նախնական բաշխվածությունը հետևյալն է․ «Քաղաքացիական պայմանագիր» – 12 մանդատ, «Բարոյական արժեքներ» – 9 մանդատ, «Ուժեղ Հայաստան» – 6 մանդատ։ Այսպիսով, նախնական հաշվարկով՝ որևէ քաղաքական ուժ ավագանիում բացարձակ մեծամասնություն չի ունենա։ Երկու ընդդիմադիր ուժերը միասին կունենան 15 մանդատ։ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է նաև ՔՊ-ի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դատական հայցին և դրա լուսաբանման՝ ընտրությունների արդյունքների վրա հնարավոր ազդեցությանը։
Leave a Reply