ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Միջազգային քաղաքականության խաղաղօվկիանոսյան խորհրդի (Pacific Council on International Policy) նախագահ Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է նորընտիր խորհրդարանի աշխատանքներն ու օրենսդիր մարմնի առաջնահերթությունները։
Պատասխանելով պատվիրակության անդամների հարցերին՝ հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, ինչպես նաև ընդգծել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի կարևորությունը։
Զրույցի ընթացքում Սարգիս Խանդանյանը հյուրերին է ներկայացրել նաև վերջին տարիներին Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումների ընթացքն ու արդյունքները։
Leave a Reply