Կենսոլորտը կազմված է մի քանի կարևոր նյութերից՝ կենդանի նյութից, որը մոլորակի բոլոր կենդանի օրգանիզմների բազմությունն է։ Կենսածին նյութ, որը կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստեղծված անկենդան նյութն է՝ նավթը, քարածուխը, կավիճը և այլն, ինչպես նաև հողը։ Ի դեպ, կենսոլորտ (biosphere) եզրը 1875 թվականին առաջին անգամ արտաբերել է ավստրիացի անվանի երկրաբան Էդուարդ Զյուսը (1831-1914)։
Բանականության ոլորտը՝ նոոլորտը, մոլորակի զարգացման այն բարձրագույն փուլն է, որտեղ մարդկային բանականությունը և գիտական միտքը դառնում են բնության փոփոխության և զարգացման գլխավոր շարժիչ ուժը։
Leave a Reply