Նոր հակամարտության վերսկսումն ավելի հավանական է. Axios

Written by

in

Այս շաբաթ Կատարի միջնորդների՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական բեկում ապահովելու ուղղությամբ ձեռնարկած ջանքերը քիչ առաջընթաց են արձանագրել, քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների գնալ։ Այդ մասին հայտնել են բանակցություններին ծանոթ երեք աղբյուրներ։ Հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով իր  աղբյուրներին:

Ինչու է դա կարևոր․ ստեղծված փակուղին երկու կողմերում էլ ուժեղացնում է այն համոզմունքը, որ ռազմական նոր հակամարտության վերսկսումն ավելի հավանական է դառնում։ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ նախագահ Թրամփը կարող է միջանկյալ ընտրություններից հետո հրամայել վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *