Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․
«Ուղղակի զավեշտալի է տեսնել՝ ինչպես է Մեծ Բրիտանիայի պատգամավոր Էդվարդ Լեյը ԵԽԽՎ ամբիոնից պաշտպանում Հայ Առաքելական Եկեղեցու ազատությունն ու ինքնավարությունը, իսկ հայ պատգամավորը նույն ամբիոնից Եկեղեցին «պաշտպանում է»… Կաթողիկոսից՝ միաժամանակ վարկաբեկելով այն։
Հիշեցնենք, որ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը կամայական իշխանություն չէ։ Այն հիմնված է Եկեղեցու առաքելական հաջորդականության, սրբազան ձեռնադրության և օծման վրա, որի միջոցով ՔՐԻՍՏՈՍԻ առաքյալներից եկող շնորհը անընդմեջ փոխանցվում է մեր Եկեղեցու նվիրապետության մեջ։
Նրան ՊԱՇՏՊԱՆԵԼԸ նշանակում է պաշտպանել Առաքելական ավանդությունը, մեր Առաքելահիմն Սուրբ Եկեղեցին, ուր գործում է Աստծո Սուրբ Հոգին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը սոսկ վարչական պաշտոնյա չէ, այլ Եկեղեցու նվիրապետական կառույցի, միասնության և հաջորդականության գլխավոր մարմնավորումը։ Ուստի, ՀԱՐՁԱԿՈւՄԸ Գահակալի դեմ ուղղակի հարձակում է հենց Եկեղեցու հաստատության դեմ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ազգի միասնության տեսանելի առանցքն է, և այդ միասնությունը խարսխված է ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ վրա, ԻՐ ՄԱՐՄՆԻ՝ Մայր Եկեղեցու մեջ։
Տերը ողորմի և այց կատարի: Ամեն»:
դիտվել է 208 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Leave a Reply