Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ է ընտրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Դարբինյանին։
Դարբինյանը 2010 թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժինը։ 2008-2021 թթ․ եղել է «Լոռիի ճանապարհների շահագործման և շինարարական» ՓԲԸ-ի տնտեսագետ։ 2010-2021 թթ․՝ «Արգիշտի 1» ՍՊԸ-ի «Արգիշտի» հյուրանոց մասնաճյուղի տնօրեն։ 2021-2022 թթ․՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի «Աբովյան» ՇԷՑ-ի պետի էներգաիրացման հարցերով տեղակալ, 2022-2025 թթ․՝ «Մուսալեռ» մասնաճյուղի «Էջմիածին» ՇԷՑ-ի պետ։
2025 թ.՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրենի էներգաիրացման հարցերով տեղակալ, ապա նույն մասնաճյուղի տնօրեն։ 2025-2026 թթ․՝ Հայ գործարարների ասոցիացիայի ծրագրերի ղեկավար։ 2026 թ. հունիսի 7-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Leave a Reply