«Բարսելոնան» ցանկանում է նախապատրաստվել, որպեսզի 2027 թվականին հնարավորություն ստեղծվելու դեպքում իրականացնի «Մանչեսթեր Սիթիիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը:
Նման հնարավորություն կարող է ընձեռվել, եթե մանչեսթերցիները պատժվեն 2009-2018 թվականներին թույլ տված զանգվածային ֆինանսական խախտումների համար։ Կա հավանականություն, որ մանչեսթերյան ակումբին Պրեմիեր լիգայից կտեղափոխեն ավելի ցածր դիվիզիոն։
Ինչպես հաղորդում է El Nacional-ը, «Բարսելոնայի» ներկայացուցիչներն արդեն մեկժամյա հանդիպում են ունեցել Հոլանդի գործակալների հետ։ Կատալոնական թիմը չափազանց կարևոր պատասխան է ստացել. Էրլինգը չի պատրաստվում խաղալ «Մանչեսթեր Սիթիի» կազմում ցածր լիգաներում։
Նորվեգացու գործող պայմանագրում բացակայում է այն կետը, որով նրա տրանսֆերը կարող է գնվել ԱՊԼ-ից ակումբի դուրս մնալու դեպքում։ Այնուամենայնիվ, նման սցենարի դեպքում «Մանչեսթեր Սիթիի» բանակցային դիրքերը կթուլանան, իսկ Հոլանդի հեռանալու հավանականությունը կդառնա շատ բարձր։ «Բարսելոնան» ցանկանում է արդեն հիմա հիմքեր նախապատրաստել հնարավոր տրանսֆերի համար։
Transfermarkt–ը Հոլանդի արժեքը գնահատում է 220 միլիոն եվրո։
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply